Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Իսպանիայի ապագա թագուհին

Իսպանիայի ապագա թագուհին
04.06.2014 | 11:47

Միջազգային լրատվամիջոցները տեղեկացրին, որ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինը հրաժարվում է գահից՝ հօգուտ որդու՝ արքայազն Ֆելիպե դե Բուրբոնի։ Սա նշանակում է, որ շուտով երկիրը կունենա նոր միապետ և նոր թագուհի՝ Լետիցիա Օրթիսը, որ ամուսնությունից հետո դարձել է արքայադուստր Լետիցիա։
Բրիտանական The Daily Mail պարբերականը նկատում է, որ Իսպանիայի ապագա թագուհին Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի համար լուրջ «մրցակից է», քանի որ ինչպես և Քեյթը, աչքի է ընկնում բնատուր գեղեցկությամբ, նրբաճաշակությամբ ու անսահման հմայքով։ Նախկին հեռուստահաղորդավարուհի Լետիցիան արքայազնի հետ ամուսնացել է 10 տարի առաջ՝ ստիպված լինելով հանուն ընտանեկան երջանկության հրաժարվել կարիերայից։ Նա արիստոկրատ չէ, այլ լրագրողի ու բուժքրոջ դուստր։ Ինչպես Քեմբրիջի դքսուհու, այնպես էլ Լետիցիայի պարագայում իսպանական մամուլն աչալուրջ հետևում է նրա ոճին, հագուստի հարցում նախապատվություններին։ Անթերի ճաշակի շնորհիվ նա պարբերաբար հայտնվում է Իսպանիայի և աշխարհի լավագույն հագնվող մարդկանց վարկանիշային աղյուսակներում։ Սակայն գեղեցիկ արտաքինի ու լավ ճաշակի շնորհիվ չէ, որ կհիշվի ապագա թագուհին. իրականում նա Իսպանիայի պատմության մեջ առաջին ամուսնալուծված կինն է, ով կդառնա թագուհի։ 1999 Լետիցիան բաժանվել է իր առաջին քաղաքացիական ամուսնուց՝ գրականության ուսուցիչ Ալոնսո Պերեսից։ Նրա կյանքի այս դրվագը բավական բացասաբար է ընդունվել թագավորական ընտանիքի շրջապատի, մամուլի և շարքային իսպանացիների կողմից։

Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ